Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օմսկի փողոցում 5-ամյա հարբած աղջկա են գտել

13:05, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Օմսկի փողոցում 5-ամյա հարբած աղջկա են գտել

ՌԴ Օմսկի մարզում Կիրովի փողոցում անցորդները 5-ամյա հարբած և առանց վերնազգեստի աղջկա են գտել, գրում է Gazeta-ն: Այս մասին ասվում է Օմսկի շրջանի ոստիկանության կայքում:

Ավելի ուշ պարզվել է, որ երեխայի արյան մեջ 0,3 պրոմիլ քանակությամբ ալկոհոլ է պարունակվում, իսկ նրա հարբած հայրը քնած է տանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ անցորդներն աղջկան տարել են մոտակա խանութ և ոստիկանություն ու շտապօգնություն կանչել, ապա երեխային բուժհաստատություն են տեղափոխել:

Պարզվել է, որ երեխայի հայրն ավելի վաղ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Նրա նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անչափահասին հարբած վիճակում թողնելու համար:

7978 | 1
Facebook