Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԼՂ հակամարտությունը 2018թ. ՄԱԿ-ում առաջնահերթություններից մեկը կլինի

10:20, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
ԼՂ հակամարտությունը 2018թ. ՄԱԿ-ում առաջնահերթություններից մեկը կլինի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է 2018թ. ՄԱԿ-ի համար առաջնահերթ 12 ուղղությունները:

Ինչպես հաղորդում է ТАСС-ն, այդ թվին նա դասել է Ուկրաինայում, Սիրիայում և այլ թեժ կետերում ճգնաժամի կարգավորումը, կլիմայի գլոբալ փոփոխությունն ու ներգաղթի հարցի լուծումը:

Գուտերեշը կոչ է արել վերացնել այն «կաթվածը, որը հանգեցրել է հակամարտությունների սրացմանն ու սառեցմանը»:

Նրա խոսքով՝ հակամարտությունները պետք է կարգավորել՝ ետ մղելով վտանգավոր ազգայնական ալիքներն, ինչպես նաև նոր ուժ հաղորդել միջնորդական նախաձեռնություններին, ներառյալ՝ «Նորմանդական ֆորմատն» ու Արևելյան Ուկրաինայի եռակողմ բանակցային խումբը, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ժնևյան միջազգային քննարկումները՝ կապված Վրաստանի հետ, և «5+2» ձևաչափը՝ կապված Մերձդնեստրի հետ:

4381 | 0
Facebook