Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Այսօր Վահան Թեքեյանի ծննդյան օրն է

14:15, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Այսօր Վահան Թեքեյանի ծննդյան օրն է

Բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանի (1878թ. հունվարի 21 - 1948թ.) ստեղծագործություններն իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն հայ բանաստեղծության հարուստ աշխարհում: Նա Հայոց եղեռնից պատահաբար փրկված այն ստեղծագործողն է, ով բարձր պահեց ապագայի հավատը և իր երկերում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
     Ծնվել է 1878թ. հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ. որպես առևտրական պաշտոնյա մեկնել է Եվրոպա, ապա հաստատվել Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցել է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբել իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխել է Կ.Պոլիս, հաստատվել այստեղ, մասնակցել ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը, սակայն, դարձյալ հանգիստ չէր տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը:

Այնուհետև վարում է Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն այնուամենայնիվ ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։ Վախճանվել է Կահիրեում 1948-ի ապրիլի 4-ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։

Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարությունները։ Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։

| | |
1875 | 0