Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Պետդեպն ամերիկացիներին խորհուրդ է տվել Հյուսիսային Կորեա մեկնելուց առաջ կտակ գրել և պատրաստվել հուղարկավորությանը

10:40, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ Պետդեպն ամերիկացիներին խորհուրդ է տվել Հյուսիսային Կորեա մեկնելուց առաջ կտակ գրել և պատրաստվել հուղարկավորությանը

ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին նախազգուշացրել է Հյուսիսային Կորեա մեկնելու վտանգի մասին: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:

Պետդեպը կոչ է արել ամերիկացիներին խուսափել ԿԺԴՀ ուղևորություններից՝ կապված այդ երկրում ձերբակալությունների մեծ ռիսկի հետ: Բացի այդ, դիվանագետները հիշեցրել են, որ ամերիկացիները չեն կարող ԿԺԴՀ այցելել առանց Պետդեպի հատուկ թույլտվության:

Ինչպես նաև հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկացիներն, ովքեր մտադիր են այցելել ասիական այդ պետությունը, պետք է կտակ գրեն, իրենց հարազատների հետ քննարկեն իրենց երեխաների հետագա խնամքի հարցերն, ինչպես նաև պատրաստվեն հուղարկավորության՝ անկանխատեսելի հանգամանքների դեպքում:

8928 | 0
Facebook