Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բրիտանական թագավորական ընտանիքի հռչակավոր ու թանկարժեք տիարաները

19:05, կիրակի, 28 հունվարի, 2018 թ.
Բրիտանական թագավորական ընտանիքի հռչակավոր ու թանկարժեք տիարաները

Թագերի տարատեսակ հանդիսացող տիարաները բրիտանական թագավորական ընտանիքի ամենահանրահայտ զարդերից մեկն են: Դրանցից մի քանիսն, իրավամբ, համարվում են անգնահատելի ոչ միայն թանկարժեք քարերի առատության, այլև պատմական կարևոր իրադարձությունների վկաները լինելու համար: Արքայական ընտանիքի ամենահայտնի տիարաներն ու դրանց պատմությունները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
     1. Գեորգ 4-րդի զարդը

1.	Գեորգ 4-րդի զարդը
1. Գեորգ 4-րդի զարդը

     Այս զարդը պատրաստվել է Գեորգ 4-րդի թագադրման նպատակով՝ 1820 թվականին: Դրա վրա կա ավելի քան 1000 ադամանդ և 100-ից ավելի մարգարիտ:
     2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի աղջիկների նվերը
2.	Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի աղջիկների նվերը
2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի աղջիկների նվերը

     Սա յուրահատուկ զարդարանք է, որը միաժամանակ ևʹ տիարա է, ևʹ մանյակ: Այն Մարիա Տեսկային են նվիրել Գեորգ 5-րդի հետ պսակադրության առիթով: Ըստ ասեկոսեների՝ սա Եղիսաբեթ թագուհու ամենասիրելի զարդն է:
     3. Բիրմայական սուտակե տիարա
3.	Բիրմայական սուտակե տիարա
3. Բիրմայական սուտակե տիարա

     Սա Եղիսաբեթ 2-րդին նվիրած ամենաթանկարժեք նվերներից է: Այն իր անունն ստացել է բիրմացիների կողմից նվիրված թանկարժեք քարերի շնորհիվ: Նրանք կարծում են, որ սուտակներն ու ադամանդները կրողին հեռու են պահում հիվանդություններից ու մահից:
     4. «Նիմբ» զարդարանքը
4.	«Նիմբ» զարդարանքը
4. «Նիմբ» զարդարանքը

     Սա պատրաստվել է Գեորգ 4-րդի կնոջ համար, այնուհետև դարձել է Եղիսաբեթի 18-ամյակի նվերը: Ասում են, որ այս տիարան նա այնքան էլ չի հավանել, ուստի շտապել է այն նվիրել քրոջն, ապա՝ դստերը: Զարդը նորից հանրահայտ դարձավ, երբ այն իր հարսանիքի օրը կրեց Քեյթ Միդլթոնը:
     5. Արևելյան թանկարժեք զարդը
5.	Արևելյան թանկարժեք զարդը
5. Արևելյան թանկարժեք զարդը

     1953 թվականին Վիկտորյա թագուհին այն նվեր է ստացել իր ընտրյալից: Նախ այն զարդարված է եղել օպալով, որոնք փոխարինվել են սուտակներով:
     6. Բրազիլական նվեր
6.	Բրազիլական նվեր
6. Բրազիլական նվեր

     1953 թվականին Բրազիլիայի նախագահը երիտասարդ թագուհուն է տվել ծովակնյա ականջօղեր: Դրանք այնքան են դուր եկել թագուհուն, որ ոչինչ չի մնացել, քան ծովակնյա նմանատիպ տիարա պատվիրելը:
     7. «Բահրոմա» զարդարանքը
7.	«Բահրոմա» զարդարանքը
7. «Բահրոմա» զարդարանքը

     Զարդի առաջին տիրուհին եղել է Վիկտորյա թագուհին, նրանից հետո այն մի թագուհուց մյուսին է անցել, բայց այդքան էլ հանրահայտ չի եղել: Տիարայի աստեղային ժամը վրա է հասել այն ժամանակ, երբ Եղիսաբեթ 2-րդը որոշել է ամուսնանալ դրանով: Ի դեպ, նա հաջողացրել է պսակադրությունից առաջ վնասել այն:
     8. Վլադիմիրյան տիարա
8. Վլադիմիրյան տիարա
8. Վլադիմիրյան տիարա

     Ալեքսանդր 2-րդ թագավորի կինը՝ Մարիա Պավլովնան, այն այսպես է անվանել Վլադիմիր իշխանի պատվին:
     9. «Սիրո հանգույցներ»
9.	«Սիրո հանգույցներ»
9. «Սիրո հանգույցներ»

     Այն ստեղծել են Մարիա թագուհու պատվին, ինչից հետո այն ժառանգվել է նրա թոռնուհուն: 1981-ին դրա տիրուհին է դարձել արքայադուստր Դիանան: Նրա ու Չարլզի ապահարզանից հետո տիարան վերադարձվել է Բուքինգհեմյան պալատ:
     10. Դելիական տիարա
10.	Դելիական տիարա
10. Դելիական տիարա

     1911-ին այն ստեղծվել է Նորին գերազանցության մոր համար, դրանից հետո այն շատ է փոփոխվել: Այժմ այն պարբերաբար կրում է Չարլզի կինը:
     11. Սփենսերների տոհմային տիարան
11.	Սփենսերների տոհմային տիարան
11. Սփենսերների տոհմային տիարան

     Այս թանկարժեք զարդը կրել են Սփենսերների կանայք, սակայն այն հայտնի է դարձել, երբ արքայադուստր Դիանան այն կրել է հարսանիքի ժամանակ:
     12. «Սոտայի» զարդ
12.	«Սոտայի» զարդ
12. «Սոտայի» զարդ

     Ստեղծվել է լորդ Գրեվիլի կնոջ համար, ով Եղիսաբեթի ընկերուհին է: Սակայն ամուսինը հայտարարել է, թե օրենք չէ ընդունել նման թանկարժեք նվերներ, ուստի առաջին անգամ նրա կինն այն կրեց միայն 1947-ին: Դրանից հետո այն բաժին հասավ նրա դստերն, ով էլ տիարան նվիրեց Չարլզի երկրորդ կնոջը:
     Ի դեպ, արքայական ընտանիքում տիարաները կրում են ամուսնացած կանայք:

18022 | 0
Facebook