Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վորոնեժում բազմազավակ հայ ընտանիքի տուն է այրվել

21:05, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Վորոնեժում բազմազավակ հայ ընտանիքի տուն է այրվել

ՌԴ Վորոնեժի մարզում Ենդովիշչե գյուղում բազմազավակ հայ ընտանիքի տուն է այրվել, հաղորդում է rusarminfo-ն:

«Ենդովիշչե գյուղում հրդեհի հետևանքով բազմազավակ հայ ընտանիք է տուժել՝ 10, 3 և 3 տարեկան 8 ամսական երեխաների հետ: Հրդեհի հետևանքով վնասվել է տանիքն ու տան ներքին հատվածը, ամբողջությամբ այրվել է փայտյա կառույցը»,- РИА «Воронеж»-ին ասել է Վորոնեժի Սեմիլուկսկի շրջանի՝ վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Սավրասովը:

Նրա խոսքով՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը:

Ինչպես նաև հաղորդվում է, որ ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է իր հարազատների մոտ, իսկ շրջանի վարչակազմը պատրաստ է նյութական օգնություն ցուցաբերել հայ ընտանիքին:

8804 | 0
Facebook