Բրիտանական խորհրդարանի համայնքների պալատի ճաշասրահներում հյուրեր կընդունեն և ճաշկերույթներ կկազմակերպեն, գրում է Daily Mail-ը:
Նման որոշում է կայացրել երկրի խորհրդարանը՝ պետական բյուջեի տնտեսման նպատակով:
Պլանավորվում է ճաշարաններին և ճաշկերույթի սրահներին միշլենյան աստղեր շնորհել: Դրանք վարձակալության կտրվեն նիստերից ազատ օրերին: Հյուրերին «էքսկլյուզիվ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում և Թեմզա գետին նայող տեսարան» կառաջարկվի:
Նշվում է, որ արդեն 2018թ. հունվարին բոլոր ցանկացողները կկարողանան ընթրել բրիտանական խորհրդարանի ռեստորանում, որը ձևավորված կլինի չերչիլյան ոճով: Ենթադրաբար մեկ մարդու համար միջին արժեքը կկազմի 80 ֆունտ սթեռլինգ: