Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիացիները Ռուսաստանից պահանջել են վերադարձնել 1918-ի պարտքերը

21:25, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Ֆրանսիացիները Ռուսաստանից պահանջել են վերադարձնել 1918-ի պարտքերը

400 հազար ֆրանսիացիներ Ռուսաստանից պահանջել են վերադարձնել պարտքերը, որոնք չեղարկվել էին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, փոխանցում է RFI-ն:

Երկրի քաղաքացիները պահանջել են վերադարձնել 15 միլիարդ ֆրանկը, որն իրենց նախնիները XIX դարում ներդրել էին ռուսական երկաթուղային ընկերությունում: Այդ գումարը հավասար է 53 միլիարդ եվրոյի:

Նրանց խոսքով՝ պարտքերը չմարելու արդյունքում իրենց հարյուր հազարավոր հարազատներ սննկացել են:

1918թ. պարտքերը չեղարկելու մասին հրամանագիրը ստորագրել էր ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավար Վլադիմիր Լենինը:

6212 | 0
Facebook