Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն սպառնացել է ոչնչացնել սիրիական սահմանին ԱՄՆ-ի ստեղծած ստորաբաժանումները

17:00, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Էրդողանն սպառնացել է ոչնչացնել սիրիական սահմանին ԱՄՆ-ի ստեղծած ստորաբաժանումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից ստեղծված «սահմանային անվտանգության ուժերը», փոխանցում է РИА Новости-ն:

«Այժմ ԱՄՆ-ն մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որն սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Մեր խնդիրն է ոչնչացնել այդ բանակին, քանի դեռ այն չի ծնվել: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է այդ կերպ կարգավորել համագործակցությունն, ապա դա նրանց գործն է: Սակայն մենք դա թույլ չենք տա»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Նա նշել է, որ թուրք զինվորականները շարունակում են ռմբակոծել սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան Սիրիայում «սահմանային անվտանգության ուժեր» է ստեղծում՝ իր վերահսկողության տակ գտնվող գոտու պաշտպանության համար: Նպատակը 30 հազար մարդուց բաղկացած ստորաբաժանման պատրաստումն է, ընդ որում, նրանցից 15 հազարը «Սիրիական ժողովրդավարական ուժերից» են:

15324 | 3
Facebook