Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

14:55, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ստամբուլում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, ով մոտ կես տարվա ընթացքում մանկական պոռնոգրաֆիա է բեռնել և տարածել, հաղորդում է rosbalt-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Նրան մեղադրում են պեդոֆիլիայի համար:

Տղամարդուն ձերբակալել են հենց այն պահին, երբ նա իր համակարգչի վրա մանկական պոռնոգրաֆիկ նյութ է փորձել բեռնել: Կասկածյալը Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի 24-ամյա ուսանող է: Նրա անունը չի հայտարարվում:

Նշվում է, որ կասկածյալի ինքնությունը կհաջողվի հաստատել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կարողանա սահմանել նրա համակարգչի IP-հասցեն, որի միջոցով տղամարդը բեռնում էր արգելված տեսանյութերը:

6588 | 0
Facebook