Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես ռասիստ չեմ»․ Թրամփ

12:15, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
«Ես ռասիստ չեմ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կրկին հայտարարել է, որ «երրորդ» աշխարհի երկրների հասցեին վիրավորական արտահայտություններ չի կատարել և իրեն ռասիստ չի համարում, փոխանցում է РИА Новости-ն:

«Ո՛չ, ես ռասիստ չեմ: Ես ամենաքիչ ռասիստական անձնավորությունն եմ, որից դուք հարցազրույց եք վերցրել»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ նշելով, որ Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ ինքը վիրավորական դիտողություններ չի արել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից: «Այլ բառ չեմ կարողանում մտաբերել՝ բացի ռասիզմից: Անթույլատրելի է առանձին երկրներ կամ մի ամբողջ մայրացամաք «կեղտոտ խորշ» անվանելը: Դա ամոթալի է»,- ասել է Քոլվիլը:

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների մասին արված հայտարարությունն իսկապես ռասիստական է,

ԱՄՆ-ում Հայիթիի դեսպանը ևս մեկնաբանել էր Թրամփի հայտարարությունը՝ նրան վատ դաստիարակված անվանելով:

5245 | 1
Facebook