Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու 06-ը. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են

21:05, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու 06-ը. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են

Այսօր, հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհի 14.8 կմ հատվածում բախվել են «Mercedes E-320» մակնիշի 88 СՏ 889 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 СF 061 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձարարականով, մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, 06-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ, 28-ամյա Էլամիր Խչեյանը, իսկ «Mercedes»-ը՝ Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Սարգիս Դավթյանը: Վիրավորներն են՝ 55-ամյա Սամվել Խչեյանը, 29-ամյա Սամսոն Խչեյանը, 58-ամյա Լեյլի Խչեյանը և 28-ամյա Գոհար Արշակյանը:

Ըստ ARAVOT.am-ի Խչեյան ընտանիքը դուրս էր եկել մեռելտանից։ Նրանց մեքենային բախված վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ այս մասին մեզ տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից։ Բասեն գյուղի բնակիչների ասելով, նրանք, ամենայն հավանականությամբ, իրենց գյուղում մասնակցել են բանակի քեֆի։

| | |
9825 | 0