Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին

12:50, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:

«Միացյալ Նահանգներն անհանգստացած են, որ Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հաղորդագրությունների՝ նրան առևանգել են Վրաստանից մայիսի 30-ին և ապա ձերբակալել Ադրբեջանում՝ մաքսանենգության և հարակից այլ մեղադրանքներով, որոնք, ինչպես համարում են Ադրբեջանում, քաղաքականապես մոտիվացված են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն կոչ է արել ազատ արձակել լրագրողին և բոլոր նրանց, ում ազատազրկել են իրենց հիմնարար ազատությունները պաշտպանելու համար:

Ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ Բալաքենի շրջանային դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Մուխթարլիին, ում բերման էին ենթարկել Ադրբեջանի և Վրաստանի սահմանին և ում «անհետացումը» Թբիլիսիից սկանդալի էր վերածվել:

Նշենք, որ ադրբեջանցի լրագրողը 2014թ.-ից ապրում է Վրաստանում, ընդ որում, Ադրբեջաում նրան մեղադրում են եկամուտների թաքցման համար: 2017թ. մայիսին նրա մտերիմները սոցցանցերում հայտնել էին Թբիլիսիից նրա անհետացման մասին: Նույն օրն ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ նրան հարցաքննում են Բաքվում:

6238 | 0
Facebook