Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ձերբակալել են ԴԱԻՇ-ի «գյուղատնտեսության նախարարին»

22:15, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Թուրքիայում ձերբակալել են ԴԱԻՇ-ի «գյուղատնտեսության նախարարին»

Քայսերի քաղաքում թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման այսպես կոչված «գյուղատնտեսության նախարար» Թարիք Ահմեդին, հաղորդում է Dogan-ը:

Գործակալության տեղեկություններով՝ նրա հետ միասին հատուկ գործողությունների ընթացքում կալանավորվել է ևս 9 գրոհային:

Ձերբակալված «նախարարը» ԴԱԻՇ-ում պատասխանատու էր գյուղատնտեսական ոլորտի համար:

Նշենք, որ սիրիական իշխանությունները մայիսին հայտնել էին ԴԱԻՇ-ի «ռազմական նախարարի» ոչնչացման մասին:

11900 | 0
Facebook