Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին, քանի դեռ ազատ չի արձակել լրագրողներին». Յունկեր

17:35, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
«Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին, քանի դեռ ազատ չի արձակել լրագրողներին». Յունկեր

Թուրքիան չի անդամակցի Եվրոմիությանը, քանի դեռ ազատ չի արձակել լրագրողներին, ովքեր գտնվում են Թուրքիայի բանտերում: Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

«Կարծում եմ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են ԵՄ-ի համար: Սակայն հիշեցնում եմ, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է իր եվրոպական նախկին հավակնություններից: Տեսնենք, թե ինչ առաջընթացի կհասնի Թուրքիան մոտակա ամիսներին: Սակայն առայժմ որևէ առաջընթաց չկա. թուրքական բանտերում շարունակում են լրագրողներ մնալ»,- Բուլղարիայում լրագրողների հետ զրույցում ասել է Յունկերը:

9497 | 0
Facebook