Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ականջալուր եղեք Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նվազագույն պահանջին». Հասմիկ Պապյանն՝ իշխանությանը

12:40, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
«Ականջալուր եղեք Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նվազագույն պահանջին». Հասմիկ Պապյանն՝ իշխանությանը

ՀՀ նախագահին,
     ՀՀ արդարադատության նախարարին,
     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին,

Դեռևս չեն մարել Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոների զանգերի ղողանջները: Եվրոպացիների համար՝ մարդասիրության, գթասրտության, հանդուրժողականության, սիրո և հավատքի խորհուրդ ունեցող ամենանվիրական օրերն են:
     Հայաստանի հանրապետության ղեկավար հարգելի այրեր՝
     վստահեցրեք մեզ, որ այսուհետ մենք նույնպես դառնալու ենք եվրոպական արժեհամակարգի կրողը, որ Հայաստանը ապագա ունի ժողովրդավար երկրների շարքում:
     Ականջալուր եղեք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նվազագույն պահանջին:
     Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ նա լինի, ունի ապրելու իրավունք: Նոր մարդկային կորուստներ կրելու, մեր հողն այլևս ի զորու չէ...

Հասմիկ Պապյան

ՀՀ ժող. արտիստ

| | |
3714 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am