Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունվարի 12-ին Երևանում գործարկվեց առաջին տրամվայը

13:35, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Հունվարի 12-ին Երևանում գործարկվեց առաջին տրամվայը

1933-ի հունվարի 12-ին Երևանում գործարկվեց առաջին տրամվայը, որը փոխարինեց Աբովյան փողոցով անցնող ձիաքարշերին:
     Առաջին տրամվայի գլխավոր ինժեներն էր Ն. Յուզբաշյանը:
     Տրամվայի շահագործման հանձնելուց հետո հսկայական չափով մեծացավ նրա գործունեության շառավիղը։ Եթե տրամվայի շահագործման հանձնելու առաջին տարին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա 1964թ. այն հասավ 85 կիլոմետրի։ Իսկ արդեն 1980-ական թվականների վերջերից տրամվայի ցանցի երկարությունը հասել է 96 կմ-ի։ 2004 թվականից տրամվայը Երևանից հանվել է, գծերն ապամոնտաժվել են։

13342 | 2
Facebook