Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիայի թագավորական ընտանիքի թագերի քարերը պատերազմի տարիներին թաքցրել են թխվածքաբլիթի տարրայի մեջ. ԶԼՄ-ներ

13:05, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Բրիտանիայի թագավորական ընտանիքի թագերի քարերը պատերազմի տարիներին թաքցրել են թխվածքաբլիթի տարրայի մեջ. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի թագերի քարերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թաքցրել են թխվածքաբլիթի տարրայի մեջ, հաղորդում է Daily Mirror-ը՝ հղում անելով Ելիզավետա II թագուհու մասին պատրաստվող վավերագրական ֆիլմին:

Նացիստական Գերմանիայի զորքերի ներխուժման դեպքում թանկարժեք քարերը պաշտպանելու համար թագավոր Գեորգ VI-ը հրամայել է դրանք թաքցնել Վինձորի ամրոցում: Քարերը տեղադրվել են թխվածքաբլիթի տարրայում և պահվել ամրոցի գաղտնի ելքի տակ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհին պատմել է իր թագի ծանրության մասին: Բրիտանական կայսրության թագը կշռում է մոտ 1,3 կգ: Այն պատված է 28 հազար ադամանդներով, հարյուրավոր մարգարիտներով, զմրուխտներով և սուտակներով:

«Չես կարող ներքև նայել, որպեսզի կարդաս խոսքի տեքստը, պետք է բարձրացնես թուղթը: Այդ իսկ պատճառով եթե գլուխդ կախես, ապա պարանոցդ կկոտրվի, իսկ թագը կընկնի»,- ասել է Ելիզավետա II-ը:

9953 | 0
Facebook