Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները պարզել են՝ ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

18:05, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Գիտնականները պարզել են՝ ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

Դանիացի և գերմանացի գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում:

Հետազոտողները վերլուծել են աղետների ժամանակ տարբեր երկրներում մահացության և ծնելիության մասին տվյալները:

Պարզվել է, որ նույնիսկ ծանր պայմաններում կանայք ավելի երկար են ապրում:

Շվեդիայում 1866–1868թթ. կանայք տղամարդկանցից ուշ են մահացել: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքի տևողությունը երկար է եղել նաև XIX դարում Իռլանդիայում «կարտոֆիլի սովի», Տրինիդադում ստրկատիրության և Լիբերիայում աֆրոամերիկացիների զանգվածային վերադարձի տարիներին:

Մասնագետների կարծիքով՝ այդ տվյալները վկայում են կանանց մոտ ֆիզիոլոգիական մեխանիզմների գոյություն մասին: Նրանք ենթադրում են, որ գաղտնիքը կանանց սեռական հորմոնների մեջ է:

9706 | 0
Facebook