Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հարցազրույցներ

Կմասնակցի՞ արդյոք Սոնա Շահգելդյանը թանկացումների դեմ առաջիկա երթին

14:05, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Կմասնակցի՞ արդյոք Սոնա Շահգելդյանը թանկացումների դեմ առաջիկա երթին

«Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ամանորն ինձ համար աշխատանքային էր: Հանդես եկա ինչպես Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմանն, այնպես էլ ժամանցի վայրերում: Կարևորն՝ ուրախ անցավ. ես որ երգում եմ, նստած մարդ չի լինում»,- խոսելով ամանորյա համերգային ծրագրերում իր մասնակցության մասին՝ MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա ևս կիսեց հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մտահոգությունը, որ այս տարի ռեստորանների մեծ մասը կրճատել էր ամանորյա բյուջեն ու սահմանափակվել իրենց երաժիշտներով: «Տարին տարվա վրա ամենուր ու ամենինչ է փոխվում, փոխվում է նաև եռանդն, այնպես որ՝ դա ևս նորմալ է»:

Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ Սոնան ևս մտահոգված է Հայաստանում տիրող համատարած թանկացումներով: Ամեն ինչն էլ որոշ չափով թանկացել է, ասում է երգչուհին ու հավելում՝ իր ցանկությունն է, որ մարդիկ չդժվարանան օրվա ապրուսի ձեռքբերման հարցում: Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ արդյոք թանկացումների դեմ «Ելք» դաշինքի նախաձեռնած երթին. «Անկեղծ ասած՝ չեմ իմացել: Եթե պետք լինի, կմասնակցեմ: Եթե երգիչներից մասնակցեն, կմասնակցեմ: Ես տարբեր ակցիաների եմ ներկա եղել, այդ թվում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցին ու որևէ խնդիր չեմ տեսնում: Ի վերջո, ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ: Չեմ մեղադրում ոչ մեկին, բայց եթե խնդիրը ժողովրդին է վերաբերում, սխալ է զերծ մնալը կամ 1-2 հոգով պայքարելը»,- ասաց Սոնան՝ ընդգծելով, որ միայն համախմբման միջոցով կարելի է հասնել արդյունքի:

| | |
6131 | 9
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Համլետ
Համլետ 14:57, 12.01.2018
կեցցես Սոնա
Նարինե
Նարինե 14:57, 12.01.2018
ես էլ դուրս կգամ փողոց...խնդիրը բոլորին է վերաբերվում
yasdfayvc
yasdfayvc 14:58, 12.01.2018
naxagah@ papuk bardzi arit tvec, vor@ chpetq 1 patjar darna vor mardik mtacen, ha, erevi kmexmen,,,minchev mexmum chlini gnaji, chenq hangstana