Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան հայտնի շոուի հաղորդավարը Թրամփի մասին կատակում օգտագործել է «կեղտոտ հայեր» արտահայտությունը

14:40, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Ամերիկյան հայտնի շոուի հաղորդավարը Թրամփի մասին կատակում օգտագործել է «կեղտոտ հայեր» արտահայտությունը

«1,5 միլիոն հայեր սպանվեցին և հարյուր հազարավոր կանայք և երեխաներ մնացին առանց ջրի և հացի, աննախադեպ պայմաններում: Այդ օրերին կարելի էր լսել «սոված հայեր» տերմինը՝ որպես հոգեբանական իրավիճակ, որը թուրքական վայրագությունների ապացույցն էր», այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ամերիկայի հայ փաստաբանների ասոցիացիան (Armenian Bar Association):

Ասոցիացիան տարածած հայտարարությամբ բողոք է ներկայացրել ամերիկյան հայտնի Daily Show հեռուստահաղորդման դեմ, որն իր թողարկումներից մեկում՝ կատակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, օգտագործել է «կեղտոտ հայեր» (''filthy Armenians'') արտահայտությունը:

Ասոցիացիան նշել է, որ այդ քայլի համար շոուն և նրա հաղորդավար Թրեվոր Նոյը պետք է ներողություն խնդրեն հայերից:

Ամերիկյան հայտնի շոուի հաղորդավարը Թրամփի մասին կատակում օգտագործել է «կեղտոտ հայեր» արտահայտությունը
14326 | 1
Facebook