Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ես ոչ մեկին չեմ փորձել վիրավորել»․ Վահան Մարտիրոսյանը՝ վարորդներին «կամիկաձե» անվանելու մասին

12:40, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
«Ես ոչ մեկին չեմ փորձել վիրավորել»․ Վահան Մարտիրոսյանը՝ վարորդներին «կամիկաձե» անվանելու մասին

«Պարոն նախարար, Դուք ասել էիք, որ «կամիկաձե» չեք, որ աջ ղեկով մեքենա վարեք: Դա բացասական էր ընկալվել հանրության կողմից, մյուսներին «կամիկաձե» անվանելը վիրավորական չէ՞ր». կառավարության այսօրվա նիստից հետո այսպիսի հարց հնչեցրին լրագրողները` դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: «Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասում. ես ասում եմ իմ պատկերացումն իմ համար: Եթե ինչ-որ մեկը դրանից նեղանա, միևնույն է, ես ոչ մեկին չեմ փորձել վիրավորել: Ես ասել եմ իմ կարծիքն իմ մասին»,-պատասխանեց Վ. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք` Տրանսպորտի նախարարությունում աջակողմյան ավտոմեքենաների արգելքի քննարկման ժամանակ վարորդներից մեկը նախարարին առաջարկել էր նստել իր կողքին ու համոզվել, որ վտանգ չի ներկայացնում աջ ղեկային համակարգ ունեցող մեքենան, սակայն նախարարը կտրուկ էր արձագանքել. «Ձեր կողքին ես չեմ նստի, ես կամիկաձե չեմ»:

Հավելենք, որ կառավարությունն այսօր ընդունել է աջ ղեկով մեքենաների մասին խնդրահարույց նախագիծը:

| | |
2959 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 20:48, 11.01.2018
Այսօր հեռուստատեսությամբ 20.30ր. լսեցի ձեր բարբաջանքը աջ ղեկով մեքենաները, որպես չարիք արտահայտվելով: Հայհոյելու, առավել ևս ոչ բացահայտ, սովորույթ չունեմ: Փորձեք, եթե իհարկե ունակ եք, մի որոշում կայացնել, որից ժողովուդը մի փոքր ուրախանա: