Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջուկային գործարքի խախտման դեպքում համարժեք պատասխանի մասին

17:05, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջուկային գործարքի խախտման դեպքում համարժեք պատասխանի մասին

Թեհրանը պատրաստ է արագացնել ուրանի հարստացումը, եթե Վաշինգթոնը խախտի իրանական ատոմի մասին համաձայնագիրը․ РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցով կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Քամալվանդին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակասական հայտարարություններ են արվում՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմի երկարաձգման հետ:

Քամալվանդին ընգծել է, որ Իրանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի համաձայնագրի խախտման դեպքում:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել էր, որ Վաշինգթոնը հունվարի 12-ին կհայտարարի, թե արդյոք երկարաձգելո՞ւ է Իրանի դեմ պատժամիջոցները: Ինչպես նաև հայտարարվել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Զարիֆը կմեկնի Մոսկվա և Բրյուսել՝ միջնորդ երկրների հետ քննարկելու իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:

| | |
2975 | 0