Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թունիսում թանկացումների և հարկային բեռի աճի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են. կա մեկ զոհ և մոտ 50 տուժած

15:15, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Թունիսում թանկացումների և հարկային բեռի աճի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են. կա մեկ զոհ և մոտ 50 տուժած

Թունիսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ավելի քան 200 մարդու ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են ողջ երկրում թալան կազմակերպելու և մոտ 50 ոստիկանի վիրավորելու համար, հաղորդում է «РИА Новости»-ն:

Նշենք, որ Թունիսում բողոքի ցույցերն սկսվել էին տոնական օրերին: Ցուցարարները բողոքում էին գնաճի և հարկերի բարձրացման դեմ՝ համապատասխան 2018թ. բյուջեի մասին նոր օրենքի: Ցուցարարները նաև բարձրացրել էին երկրում գործազրկության խնդիրներն, ինչպես նաև ծանր տնտեսական իրավիճակում գտնվող սահմանային շրջանների զարգացման հարցը:

Երկրի ՆԳՆ ներկայացուցիչը տեղական Shems FM ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ հարյուրավոր ձերբակալվածներ մեղադրվում են բարբարոսության և խանութներ թալանելու, ինչպես նաև պետական կառույցների վրա հարձակումներ գործելու համար:

Ավելի վաղ Թունիսի առողջապահության նախարարությունը հաստատել էր մեկ զոհի մասին տեղեկությունը:

5260 | 0
Facebook