Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպային գրիպի վտանգավոր տեսակ է մոտենում

12:15, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
Եվրոպային գրիպի վտանգավոր տեսակ է մոտենում

Գիտնականները մտավախություն ունեն, որ գրիպի նոր տեսակը միլիոնավոր մարդկանց կսպանի: H3N2-ն առաջին անգամ հայտնաբերել է բրիտանացի փորձագետ Ռոբերտ Դինգոլը:

Մասնագետները պնդում են, որ գրիպը կհասնի Մեծ Բրիտանիա այս տարի և այդտեղից կտարածվի Եվրասիա մայրցամաքի ողջ տարածքում:

2018-ը հատկապես բարենպաստ կլինի վարակի համար, քանի որ այս ձմեռ սառնամանիքներ են կանխատեսվել: Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ պետություններում արդեն զգալի սառնամանիքներ են:

Ներկա պահին «Օսսի» կոչվող գրիպի տեսակը տարածվել է Ավստրալիայում, հարյուր հազարավոր մարդիկ են վարակվել, մահացածների հստակ թիվը հայտնի չէ:

H3N2-ը քիչ ուսումնասիրված է, և այդ պատճառով դրա դեմ դժվար է պայքարել:

Վարակվելուց հետո մարդու մոտ զգացվում է թուլություն, մկանային ցավ, հազ, կորում է ախորժակը, հնարավոր է նույնիսկ վախ լույսի հանդեպ:

9023 | 0
Facebook