Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային բանկի լավատեսական կանխատեսումը 2018-ի համար

12:45, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Համաշխարհային բանկի լավատեսական կանխատեսումը 2018-ի համար

Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները բարձրացրել են 2018թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 2,9%-ից մինչև 3,1%-ի: Այս մասին ասվում է 2018թ. հունվարի համար ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում, հաղորդում է ТАСС-ը:

Զեկույցի հեղինակները նշում են ներդրումների վերականգնումն, արդյունաբերության և առևտրի աճն, ինչպես նաև հումքի գների կարգավորումը: Ընդ որում, փորձագետները նախազգուշացնում են, որ առանց ներդրումների` աճը կարող է կարճաժամկետ լինել:

«Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի լայնամասշտաբ վերականգնումը հուսադրում է, որ այժմ ինքնագոհության ժամանակը չէ: Մարդկային և ֆիզիկական կապիտալում ներդրումներ կատարելու համար հիանալի հնարավորություն կա»,- զեկույցում մեջբերվում է ՀԲ-ի նախագահ Ջիմ Յոն Քիմի խոսքը:

ՀԲ-ն նշում է, որ 2018-ը ճգնաժամից հետո առաջին տարին է, երբ համաշխարհային տնտեսությունը կաշխատի ողջ ուժով, իսկ առկա պաշարները կսպառվեն:

Զեկույցում ասվում է, որ 2018թ. Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աճի տեմպերը 3,7%-ից կնվազեն մինչև 2,9%: Դա, մասնավորապես, կապ ունի նավթի գների նվազեցման և Թուրքիայում տնտեսական աճի դանդաղեցման հետ: Ըստ ՀԲ-ի կանխատեսումների՝ Ռուսաստանում տնտեսական աճը կմնա 2017-ի մակարդակին՝ 1,7%:

11306 | 0
Facebook