Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Պակիստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

11:30, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Պակիստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Պակիստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ ռազմական և հետախուզական ծառայությունների գծով համագործակցությունը, հաղորդում է տեղական Dawn պարբերականը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Հուրամ Դասթգիր Հանին:

«Մենք դադարեցնում ենք ռազմական և հետախուզության գերատեսչությունների գծով ԱՄՆ-ի հետ լայնամասշտաբ համագործակցությունը»,- ասել է նա:

Հանի խոսքով՝ ԱՄՆ-ն «պարտություն է կրում Աֆղանստանում՝ չնայած նրան, որ միլիարդավոր դոլարներ է ծախսում»:

Նա ենթադրել է, որ Վաշինգթոնը փորձում է Պակիստանին որպես «քավության նոխազ» օգտագործել՝ Աֆղանստանում իր ռազմական անհաջողությունների համար:

| | |
5352 | 0