Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում անոմալ շոգը «եփել» է չղջիկներին

11:00, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Ավստրալիայում անոմալ շոգը «եփել» է չղջիկներին

Այս շաբաթ Ավստրալիայում գրանցված հզոր ջերմային ալիքները հարյուր հազարավոր չղջիկների են սպանել:

«Կարելի է ասել, որ նման պայմաններում չղջիկները «եփվում» են օդի մեջ: +44º ջերմության ժամանակ նրանց ուղեղը բառացիորեն եռում է, և նրանք կորցնում են իրենց վերահսկողությունն ու տարածության մեջ կողմնորոշումը»,- LiveScience-ը մեջբերում է Քեմբելթաուն քաղաքի բնապահպան Քեյթ Ռայանի խոսքը:

Այդ երևույթի առաջին հետևանքներին Ավստրալիայի բնակիչներն ականատես են եղել անցած հանգստյան օրերին, երբ երկրի մեծ մասում տիրում էր ամռան տապի հերթական ալիքը: Կենտրոնական և հարավային հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է +40-ից +44º-ի ըստ Ցելսիուսի: «Եփված» չղջիկներն Ավստրալիայի ամենախոշոր չղջիկներին էին (Pteropus poliocephalus), որոնք հայտնվել էին Կարմիր գրքում:

13148 | 0
Facebook