Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Զարմանալիորեն լավ պահպանված բրոնզե հնագույն հայելի է գտնվել Չինաստանում

21:05, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Զարմանալիորեն լավ պահպանված բրոնզե հնագույն հայելի է գտնվել Չինաստանում

Անսպասելիորեն լավ պահպանված բրոնզե հայելի է գտնվել Չինաստանում, որը պատրաստվել է 1900 տարի առաջ: Այն հայտնաբերվել է Ֆուկուոկա քաղաքում, գրում է The Asahi Shimbun-ը:

Յայոյ ժամանակաշրջանին պատկանող արտեֆակտը գտնվել է Նակամիշա հնագիտական հուշարձանի տարածքում անցյալ տարվա ապրիլին, 2 մետր խորության վրա: Այս վայրում նախկինում գյուղ է եղել: Գիտնականներին ապշեցրել է այն հանգամանքը, որ հայելին շատ լավ է պահպանվել: Դրա տրամագիծը 11,3 սմ է, վրան փորագրված է գրություն, որը թարգմանվում է այսպես. «Գալիք սերունդների հավերժ բարեկեցության համար»:

Հնարավոր է, որ հայելին, որը այժմ էլ լավ արտացոլում է իր մեջ դիտողի դեմքը, կիրառվել է ծիսական նպատակներով:

13525 | 0
Facebook