Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Վրաստանն աննպատակահարմար է համարում ռուսական գազի գնումը

23:20, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Վրաստանն աննպատակահարմար է համարում ռուսական գազի գնումը

Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար, Trans Electrica Georgia ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Միրցխուլավան աննպատակահարմար է համարում 2017թ. կնքված տարանցման ֆինանսական վճարման մասին նոր համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանից գազի գնումը, հաղորդում է «Sputnik Грузия» գործակալությունը:

«Անցած տարի լրացավ այն համաձայնագրի ժամկետը, որի շրջանակներում մենք տարանցային ծառայությունների դիմաց վճարում էինք բնեղենով: Մենք ստացել ենք տարանցային փոխանակման 10%-ը: Եվ դա Ռուսաստանից ստացվող հավելյալ գազն էր: Հուլիսին տարանցման համար սկսեցինք վճարել գումարային եղանակով: «Գազպրոմ էքսպորտ»-ը վաղուց էր դա պնդում, սակայն 2003թ. կնքված համաձայնագիրն այլևս չէր համապատասխանում երկրի շահերին: Եվ նոր վճարումը ենթադրում է, որ մենք այլևս գազ չենք գնի Ռուսաստանից»,- ասել է Միրցխուլավան:

Նշենք, որ «Գազպրոմ էքսպորտ»-ն ու վրացական կողմը մեկ տարի առաջ համաձայնության են եկել Վրաստանի միջով դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանների, ինչպես նաև դեպի Հայաստան գազի տարանցման համար ֆինանսական վճարման շուրջ: Գործակալությունը նշում է, որ 2018թ. գազի հիմնական մատակարարումները կլինեն Ադրբեջանի կողմից՝ կանխատեսված 2,7 միլիարդ խորանարդ մետր գազի փոխարեն 2,6 միլիարդ խորանարդ մետր: Ընդ որում, 813 միլիոն խորանարդ մետրը կստացվի Շահ Դենիզ գազամուղից, իսկ 1,7 միլիարդը՝ Socar ընկերությունից:

| | |
3574 | 0