Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով տեղափոխում «Ճվճվ Արոյի» որդուն

20:10, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով տեղափոխում «Ճվճվ Արոյի» որդուն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը կասկածվում է այսօր՝ հունվարի 8-ին, Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում BMW X6 մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, 29-ամյա Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր, իսկ նրա գործընկեր, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «ՃվՃըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատված որդի Սաքուլիկը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով տեղափոխում «Ճվճվ Արոյի» որդուն
31226 | 7
Facebook