Սաուդյան Արաբիայում Էթ Թայիֆ քաղաքում հիվանդանոցի 3 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, երբ ծաղրել են հիվանդ երեխային և տեսանյութը հրապարակել համացանցում:
«Երեխայի ծնողներն աղմուկ են բարձրացրել տեսագրությունը դիտելուց հետո, որում ճանաչել են իրենց երեխային»,- գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են բուժքույրերը սեղմում երեխայի պարանոցը՝ մաշկը տարբեր կողմեր ձգելով: