Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Վ. Չիլինգարյանին օգնության շտապած երկու զինծառայողները վիրավորվել են

15:35, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Վ. Չիլինգարյանին օգնության շտապած երկու զինծառայողները վիրավորվել են

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։

2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանն, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

| | |
4300 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
A.
A. 15:48, 08.01.2018
Arachnagcum hertapoxox zinvornerin harkavor e BRONIJILET, ev kunenanq minimal zoher ev viravorner.