Իրանական նավթային լցանավը, որն այրվել էր Չինաստանի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետևանքով, կարող է պայթել և խորտակվել, հաղորդում է չինական CCTV-ն՝ հղում անելով փորձագետներին:
Միջազգային որոնողական խմբին, որին միացել է ամերիկյան ռազմանավը, չի հաջողվել հայտնաբերել լցանավի անձնակազմի 32 անդամներին:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ մասշտաբների կլինի լցանավից նավթի արտահոսքն ու ինչ վնաս կհասցնի բնությանը, սակայն մասնագետները ենթադրում են, որ դեպքը կարող է դառնալ բնապահպանական ամենախոշոր աղետն՝ սկսած 1991-ից, երբ Անգոլայի ափերի մոտ 260 տոննա նավթ թափվեց: