Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա կուրծք ծեծեք, շողոքորթեք խաչակիր սպարապետի երկնային կերպարի համար, էլի կգրեմ` Հայոց Սպարապետին հարիր չէ...». Արմեն Մովսիսյան

11:05, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
«Հիմա կուրծք ծեծեք, շողոքորթեք խաչակիր սպարապետի երկնային կերպարի համար, էլի կգրեմ` Հայոց Սպարապետին հարիր չէ...». Արմեն Մովսիսյան

«2016 թվի Զատիկի օրն էր: Հայոց սպարապետի կինը զատիկի շորերով ու ներկած ձվերով իր և ամուսնու նկարն էր գցել համացանց; Ինչ սիրավառ խոսքեր իր էջին, շողոքորթության ինչ զեղումներ, ես էլ գրեցի շատ չափավոր, որ ամոթ է, ՊՆ կինը նման նկարներ տարածելու իրավունք չունի իր կողքինը Հայոց սպարապետն է: Դե ընդհանուր սիրառատ, ու պնակալեզ քոմենթների կողքին տաս րոպպեից գրածս ջնջվեց, բայց դա չէ կարևորը… Եկավ չարաբաստիկ ապրիլը, հետո Հայոց սպարապետը դարձավ անցանկալի ու եկավ նորը…(Սիրո զեղումներ գրողներից երևի մեկնումեկը կկարդա այս գրածս) : Հիմա կուրծք ծեծեք նույն զեղումներ գրողներ, շողոքարթեք, խաչակիր սպարապետի երկնային կերպարի համար..էլի գրեմ Հայոց Սպարապետին հարիր չէ…Հայոց Սպարապետ. խաչ բռնելուց առաջ էս բառերիս իմաստը կուզենայի ընկալեք, թե՞ ամեն ինչ ջուր է դարձել, շողոքորթների շոու»:- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք` այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. այս փաստը չընդունվեց հայ հասարակության կողմից` տեղի տալով բուռն քննադատությունների:

11069 | 6
Facebook