Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլիմպիական չեմպիոնը մեղադրվում է մանկապղծության համար

02:05, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
Օլիմպիական չեմպիոնը մեղադրվում է մանկապղծության համար

Լոս Անջելեսի 1984 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն ամերիկացի բռնցքամարտիկ Փոլ Գոնսալեսը մեղադրվում է մանկապղծության համար։ Մարզիկը ձերբակալվել է 2017-ի դեկտեմբերի 29-ին, երբ տուժած 13-ամյա աղջկա ընտանիքի անդամները դիմել են ոստիկանություն։ Կան ենթադրություններ, որ միջադեպը միակը չէր։ Օլիմպիական չեմպիոնին 8 կետով մեղադրանքներ են առաջադրվել։ Դատական առաջին նիստը կայանալու է հունվարի 18-ին։ Նշենք, որ վերջին տարիներին Գոնսալեսն աշխատում է Լոս Անջելեսում գտնվող Էդի Էրեդիի մարզադահլիճում։

18526 | 0
Facebook