Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը

00:05, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը

Այսօր վախճանվել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Թոսունյանը: Այս մասին հայտնել է նրա թոռը՝ Գևորգ Թոսունյանը:

Գևորգ Թոսունյան ավագն ավարտել է ՀՊՄԻ (1962): 1977-ից` ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1992-94-ին, միաժամանակ` ԵՊՀ, 1995-98-ին` Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի դասախոս: Աշխատությունները [«Գրաբարի նախադրությունները (5-11-րդ դդ.)», 1983] վերաբերում են գրաբարի առանձին հարցերի: Լույս է ընծայել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» (1972) երկի, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» (հատոր 1-2, 1975-78) պոեմի բնագրային համաբարբառները, գրաբարից արևելահայերենի է փոխադրել և հրատարակել Ղ. Ալիշանի «Արցախ» (1993), Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմություն» (1996), Վարդան Արևելցու «Տիեզերական պատմություն» (2001) երկերը, կազմել «Թևավոր խոսքեր» (1989), ասույթների ժողովածուն:

6141 | 0
Facebook