Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տրագիկոմեդիա՝ մեկ գործողությամբ». Ջրօրհնեքի Խաչի կնքահայրը Վիգեն Սարգսյանն է

17:45, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
«Տրագիկոմեդիա՝ մեկ գործողությամբ». Ջրօրհնեքի Խաչի կնքահայրը Վիգեն Սարգսյանն է

«Սա կատակ չէ, մոնտաժ չէ: Սա տեղի է ունեցել իրականում: Այս ամենը նորմալ է համարվում այսօր՝ Հայաստանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ կցելով Սուրբ պատարագի ավարտին տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողության լուսանկարները: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Սերժիկի ստորագրած եվրոպայմանագրի բարեփոխումները ժամ առ ժամ ենք զգում»,- շարունակել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ևս անդրադառնալով ջրօրհնեքի խաչքավոր Պաշտպանության նախարարի մասնակցությամբ արարողությանը, գրել է. «Ավարայրի ճակատամարտից առաջ Աստված վերևից նայում ա` պարսիկ զինվորները վարժանքներ են անում, հայերը հով լռված են իրանց համար, ասում ա` արա, սրանք էլի հույսը իմ վրա են դրել:

Մի վարիանտ էլ կա` ապրիլից հետո Վիգենին կաթողիկոս են տալու:

Իսկ եթե լուրջ` սա տրագիկոմեդիա է մեկ գործողությամբ և պատերազմող երկրի պաշտպանության նախարարի կատարմամբ: Կատաստրոֆա, տիկնայք և պարոնայք»:

18425 | 5
Facebook