Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում թագավորական պալատի դիմաց ցույցերի համար 11 արքայազն է ձերբակալվել

15:05, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայում թագավորական պալատի դիմաց ցույցերի համար 11 արքայազն է ձերբակալվել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները 11 արքայազնի են ձերբակալել, ովքեր Էր Ռիյադում թագավորական պալատի դիմաց ցույցեր են կազմակերպել, հաղորդում է Sabah-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ թագավորական գվարդիան կալանավորել է մի խումբ արքայազնների, ովքեր պահանջել են չեղյալ հայտարարել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանը, որի համաձայն՝ դադարեցվում է գանձարանից ջրի և էլեկտրականության համար արքայազնների հաշիվների վճարումը:

Պարբերականը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ թագավորության բոլոր անդամները հավասար են օրենքի առջև:

6650 | 0
Facebook