Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Վրացական դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման

16:05, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Վրացական դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, այս մասին գրում է kommersant.ru-ն:

Սա առաջին դատական վճիռն է Սաակաշվիլիի հետ կապված, որը հիմք է ընձեռում կազմակերպել նրա արտահանձնումը Ուկրաինայից Վրաստանին:

Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել իր պաշտոնական դիրքի չարաշահման համար: Խոսքը գնում է 2009 թվականին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու մասին գործին: Դատարանը կարծում է, որ Վրաստանի միացյալ բանկի աշխատակիցներից Սանդրո Գիրգվլիանիի առևանգման համար մեղավոր ճանաչված ոստիկաններին Սաակաշվիլին խոստում էր տվել ներում շնորհել դեռ 2006 թվականին՝ փոխարենը պահանջելով լռել այն մասին, որ Գիրգվլիանիի առևանգումը ծրագրված է եղել երկրի ՆԳՆ-ի ու նախագահական շրջանակների կողմից:

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Սաակաշվիլիի դատապաշտպանները կբողոքարկեն այս որոշումը: Նշվում է, որ դատավորի՝ վճիռը կարդալուց հետո դատական դահլիճում ներկաներից շատերը սկսել են սուլել ի նշան բողոքի

| | |
3677 | 0
Ideal համակարգ