Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը որևէ ընդհանրություն չունի ԽՍՀՄ-ի «վերստեղծման» հետ:
Նման միտք է նա հայտնել «Անկախության դարաշրջան» գրքում:
«ԽՍՀՄ-ի որևէ «ռեինկառնացիա» կամ «վերստեղծում» չկա և չի լինի: Դրանք միայն անցյալի փիլիսոփայություն, հնարքներ և ենթադրություններ են»,- գրում է Նազարբաևն իր գրքում, որի տեքստը հրապարակվել է իր պաշտոնական կայքում:
Նազարբաևի կարծիքով՝ այդ առումով հատկանշական է ԵՏՄ-ի և Բրյուսելի համագործակցությունը: