Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանն այս տարի ևս ռուսական գազ չի գնի

18:20, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
Վրաստանն այս տարի ևս ռուսական գազ չի գնի

2018-ին Վրաստանն ամբողջությամբ կանցնի ադրբեջանական գազին, հայտնել է այդ երկրի տնտեսական զարգացման նախարարը: Համաձայն փաստաթղթի, ընթացիկ տարում բնական գազի պահանջարկը Վրաստանում կկազմի 2,689 մլրդ խմ գազ, որի 99,65 տոկոսը (2,679 մլրդ խմ) Վրաստանը կստանա Ադրբեջանից, մնացած 9,41 մլն խմ-ն՝ տեղական արդյունահանմամբ:

2018-ին ՌԴ-ից Վրաստան գազամատակարարում նախատեսված չէ:

Հիշեցնենք՝ 2017-ի ապրիլին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը: «Մենք որոշել ենք 2018-ից հետո էլ ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,- ասել էր նա:

7548 | 0
Facebook