Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անկարգություններն Իրանում համակարգում են ԱՄՆ-ն և Իսրայելն՝ Ադրբեջանի տարածքից». Իսմայիլ Շաբանով

17:30, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
«Անկարգություններն Իրանում համակարգում են ԱՄՆ-ն և Իսրայելն՝ Ադրբեջանի տարածքից». Իսմայիլ Շաբանով

Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների գծով խորհրդի նախագահ Իսմայիլ Շաբանովը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զարգացումները, հայտարարել է, որ անկարգությունները կոորդինացվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից՝ Ադրբեջանի տարածքից. «Անկարգությունները համակարգվում են հեղափոխությունների կազմակերպման մասնագետների կողմից, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանի տարածքում: Պատահական չէ, որ իսրայելցի ու ամերիկացի մասնագետների խումբը դեկտեմբերի 17-ին այցելեց Բաքվում ԱՄՆ դեսպանատուն, հետո տեղի ունեցավ նրանց հանդիպումն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Սամեդ Սեյիդովի և Ասիմ Մոլազադեի հետ: Այնուհետ նրանք ուղևորվեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարություն: 3 օր անց Բաքու ժամանեց ամերիկացի կոնգրեսական Մալկոլմ Հոնլայնը, որին ընդունեց Իլհամ Ալիևը: Հենց այդ մարդիկ են կանգնած Իրանի անջատողականների ցույցերի հետևում, որոնք անց են կացվել նաև Բաքվում Իրանի դեսպանատան մոտ: Համոզված եմ՝ այն, ինչ կատարվում է Իրանում, կատարվում է Իսրայելի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի աջակցությամբ: Հուսով եմ՝ Իրանը կկարողանա իրավիճակը պահել վերահսկողության տակ: Նշված երկրները որոշել են Իրանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամրապնդվել՝ օգտագործելով պաշտոնական Բաքվի հնարավորությունները: Հավելեմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի ներքին գործերին խառնվելու՝ այլ երկրների փորձերը»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ելույթ էր ունեցել նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին և հայտարարել, որ բողոքի ցույցերն անցկացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակներում, որի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան:

11938 | 3
Facebook