Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերն անցկացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակներում, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Tasnim գործակալության տեղեկություններով՝ Շահմանին հայտարարել է, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան, որոնք սոցցանցերում քարոզարշավներ են վարում և ազդում բողոքի ցույցերի անցկացման վրա:
«Մեր վերլուծության տվյալներով՝ Իրանի դեմ ուղղված նոր հեշթեգների մոտ 27%-ը մշակված է սաուդյան կառավարության կողմից»,- РИА Новости-ն մեջբերում է Շահմանիի խոսքը:
Նա նաև հայտնել է, որ այդպիսով արտասահմանյան երկրները փորձում են խոչընդոտել Իրանի առաջընթացին: Շահմանին նշել է, որ բողոքի ցույցերը մի քանի օր անց կավարտվեն: