Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն Իրանին փոփոխությունների կոչ է անում

16:20, երեքշաբթի, 02 հունվարի, 2018 թ.
Թրամփն Իրանին փոփոխությունների կոչ է անում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հաջողակ երկիր չէ և ենթադրել է, որ այդ երկրում եկել է փոփոխությունների ժամանակը:

«Իրանը ձախողում է բոլոր մակարդակներով՝ չնայած այդ սարսափելի գործարքին (միջուկային գործարք), որը կնքվեց Իրանի և Օբամայի վարչակազմի միջև: Իրանի հզոր ժողովուրդը երկար տարիներ տառապում է ճնշումներից: Իրանցիները սնունդ և ազատություն են տենչում: Իրանի հարստությունը թալանվում է, խախտվում են մարդու իրավունքները»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Թրամփը նմանատիպ գրառում էր կատարել նաև դեկտեմբերի 31-ին:

11371 | 9
Facebook