Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Ձեր շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է հավասարի պես ոտք գցել աշխարհի խոշորագույն երկրների հետ». Ռոստոմյան

19:35, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
«Ձեր շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է հավասարի պես ոտք գցել աշխարհի խոշորագույն երկրների հետ». Ռոստոմյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
     նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորական ուղերձ է հղել:

«Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող 2018 թվականը սպորտաշխարհի, ողջ հայ ժողովրդի և մեր պետության համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի: Այսօր նաև դուք՝ սպորտաշխարհի ներկայացուցիչներդ եք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը ողջ աշխարհում, այսօր ձեր շնորհիվ է, որ աշխարհի բոլոր հատվածներում հնչում է մեր երկրի պետական օրհներգը, բարձրացվում մեր հայրենիքի եռագույնը: Այդ ձեր մասնագիտական հմտության, կամքի և նվիրումի շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է հավասարի պես ոտք գցել աշխարհի խոշորագույն երկրների հետ: Հենց ձեր կամքի և եռանդի շնորհիվ է, որ հնարավոր է լինում արժանապատվորեն դիմակայել մարզաշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և դժվարությունների: Սիրելի գործընկերներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր հաջողություններ աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում և իհարկե բազմաթիվ մարզական ձեռքբերումներ»:

| | |
3677 | 0