Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանցի ցուցարարները հասկացել են, որ իրենց փողերը գողանում են և ծախսում ահաբեկչության համար». Թրամփ

18:40, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
«Իրանցի ցուցարարները հասկացել են, որ իրենց փողերը գողանում են և ծախսում ահաբեկչության համար». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Իրանի ցույցերին, ինչպես նաև երկրի ղեկավարությանը մեղադրել է ահաբեկչության աջակցման համար:

«Մեծ ցույցեր Իրանում: Մարդիկ վերջին հաշվով սկսել են իմաստուն մոտենալ նրան, որ իրենց փողերը գողանում են և ծախսում ահաբեկչության համար: Նրանք այլևս դա չեն հանդուրժի: ԱՄՆ-ն ուշադիր հետևում է ցույցերին և մարդու իրավունքների խախտումներին»,- Twitter-ի իր էջում գրառում է կատարել Թրամփը:

ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին մեղադրում է ահաբեկիչներին, ներառյալ՝ «Հեզբոլլահ» շարժմանը սատարելու համար, որին ԱՄՆ-ն ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում:

13030 | 3
Facebook