Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժի ավելացման մասին

12:45, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժի ավելացման մասին

Հյուսիսային Կորեան մտադիր է ավելացնել իր միջուկային ուժը: Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության (ԿՀԳ) հաղորդագրության մեջ:

«Մեր կուսակցությունն ու պետությունը՝ ցույց տալով սոցիալիստական Կորեայի նոր ուղին, հայտարարում է իր դիրքերի ամրապնդման մասին: Մենք կավելացնենք մեր պաշտպանական ուժն ու պատասխան հարված հասցնելու ունակությունը քանի դեռ առկա է միջուկային սպառնալիքն ու ԱՄն-ի և նրա դաշնակիցների կողմից հնչող սպառնալիքները»,- ասվում է ԿՀԳ-ի հայտարարության մեջ:

Ուղերձում հիշատակվում է նաև սեպտեմբերի 3-ին ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին, ինչը Հյուսիսային Կորեան «մեծ հաղթանակ» է համարում:

10559 | 0
Facebook