Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային. Reuters

12:10, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային. Reuters

Ռուսաստանից նավթ և նավթամթերք է մատակարարվում Հյուսիսային Կորեային՝ չնայած ՄԱԿ-ի արգելքին: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական անվտանգության ծառայության իր աղբյուրներին:

Պարբերականը նշում է, որ հոկտեմբերին և նոյեմբերին ռուսական նավերը մաքսանենգություն են իրականացրել: Եվրոպական անվտանգության ծառայությունը հայտնել է 2017թ. նման մի քանի դեպքի մասին:

Ընդ որում, Reuters-ն ընդգծում է, որ չկան ապացույցներ այն մասին, որ դեպի Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումներ են իրականացվում ռուսական իշխանությունների թույլտվությամբ:

Գործակալության ներկայացրած մեղադրանքները հիմնված են ծովային հետախուզության տվյալների և ռուսական նավերի արբանյակային լուսանկարների վրա:

13388 | 0
Facebook