Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված գործարքը

10:30, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված գործարքը

ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցով կնքված գործարքը, հաղորդում է РИА Новости-ն:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը վստահություն է հայտնել, որ հակահրթիռային համակարգերը, որոնք համապատասխանում եմ ՆԱՏՕ-ի ստանդարտներին, առավել լավ են բավարարում Թուրքիայի պահանջները:

Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրների հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ ամերիկյան Patriot համակարգ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Անկարան ստորագրել է ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցով համաձայնագիրը:

7036 | 0
Facebook